Կրքոտ Քիմ Քարդաշյանն ու նրա ընկերուհին՝ բիկինիով

22:55   23 հուլիսի, 2018

Վերջերս սկանդալային հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը իր կրքոտ լուսանկարներով էլ ավելի է թեժացնում առանց այդ էլ անտանելի ամառային տապը:

37-ամյա աստղը  Instagram-ի  իր միկրոբլոգում հրապարակել է մի լուսանկար, որում ներկայացել է ճերմակ բիկինիով, լուսանկարում երեւում է նաեւ նրա ընկերուհին:

Քիմը նաեւ մեկնաբանել է իր հրապարակումը՝ հնչեցնելով իր ընկերուհու մականունը. «Ես ու միսիս Ռոջերսը: Ես նրան միսիս Ռոջերս եմ անվանում, քանի որ նա աշխարհի ամենադրական մարդկացից է, ինչպես միսթր Ռոջերսը»:



Ավելի վաղ Քիմը ամուսնուն՝ ռեփեր Քանյե Ուեսթին տարել է հիվանդանոց: Սովորական հարբուխը վերածվել է իսկական գլխացավանքի:

Նրա վիճակն այնքան է բարդացել, որ մրսածությունը բուժելու համար անհրաժեշտ են եղել անտիբիոտիկներ: 





© NEWS.am STYLE