ՀՈւԼԻՍԻ 24-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   24 հուլիսի, 2018

ԽՈՅԵՐ

Այսօր տանը նստելու փոխարեն պետք է հայտնվել իրադարձությունների կենտրոնում՝ անգամ եթե դրա համար ձեզանից մեծ ջանքեր պահանջվեն։ Սակայն պետք է հիշել, որ ձեզ չի հաջողվի աննկատ նստել մի անկյունում։  

ՑԼԵՐ

Կողմնակի հայացքը ձեր խնդիրների նկատմամբ կօգնի ձեզ հասկանալ՝ ճի՞շտ եք գործում դուք արդյոք, թե՞ ոչ։  Այսօր փորձեք ոչ միայն խոսել, այլեւ լսել, որքան էլ դժվար լինի դա։  Եթե հետեւեք սրան, ապա հնարավոր է այնպիսի մի խորհուրդ լսեք, որը կօգնի ձեզ սիրելիի հետ հարաբերություններում։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօրվանից սկսած՝ ձեր կյանքը լի կլինի իրադարձություններով, որոնք կփոխեն ձեր հայացքները շատ բաների նկատմամբ եւ թույլ կտան կարգի բերել անձնական կյանքը։ 

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Վերջ տվեք լրջությանը եւ խնդիրներին։ Սիրելիի հետ միասին գնացեք կատակերգություն դիտելու կամ ցանկացած այլ տեղ, ուր կկարողանաք թուլանալ եւ սրտանց ծիծաղել։ 

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դուք հնարավորություն կունենաք հետաքրքրել նրան, ով ձեզ դուր է գալիս։ Իսկ եթե երազում եք ինչ-որ մեկի հետ շփման կամ սիրո մասին, ապա այսօր աստղերը ձեզ հնարավորություն են տալիս խոսել նրա հետ եւ արժանանալ նրա ուշադրությանը։  

ԿՈՒՅՍԵՐ

Ժամանակն է ինչ-որ բան փոխել ձեր կամ ձեր հարաբերությունների մեջ, որը խանգարում է դրանց զարգանալ եւ առաջ ընթանալ։ Դուք պետք է զրուցեք ձեր սիրելիի հետ։ 

ԿՇԵՌՔՆԵՐ

Եթե սիրային փնտրտուքների մեջ եք, ապա այսօր հիանալի օր է նոր ծանոթության կամ առաջին ժամադրության համար։  Սակայն սիրելի անձնավորության վրա տպավորություն գործելու համար միայն մի անկյունում նստելն ու ժպտալը բավարար չէ։ 

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր ձեր սիրելին, անկախ իր գործողություններից, կբարձրանա ձեր աչքերում: Փորձեք մաքսիմալ օգուտ քաղել ստեղծված իրավիճակից:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին չի հաջողվի փչացնել ձեր տրամադրությունը, որքան էլ, որ դուք հակառակ կարծիքին լինեք: Ի դեպ, շատ բան ձեզանից էլ է կախված:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Եթե ձեզ համակել են վատ մտքերը, ապա այսօր կարող եք դրանցով կիսվել մտերիմներից մեկի հետ: Չկասկածեք՝ նա ձեզ ոչ միայն կլսի, այլեւ օգտակար խորհուրդ կտա:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելին չի կարողանա համոզել ձեզ, որ ինչ-որ բան իր ուզածով անեք: Դուք նման կլինեք փոքրիկ եւ համառ երեխայի:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին անգիր կանի ձեր բոլոր վնասակար սովորությունները՝ հոգ տանելով, որ ոչ մի բան ձեզ ցավ չպատճառի: Վստահ եղեք՝ դուք հուսալի ձեռքերում եք:

 

 

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE