Հոտնկայս ծափահարություններ ու գրկախառնություններ. Ինչպես են Բեյոնսեն ու Ջեյ Զին ընթրել Իտալիայում

11:33   24 հուլիսի, 2018

Ամեն օր չեն հասարակ մահկանացուների կողքին համաշխարհային մեծության աստղեր ընթրում։ Պատկերացրեք, նստած եք Երեւանի կենտրոնի հաստատություններից մեկում, ուտում եք ձեր համբուրգերն ու խմում ձեր սիրելի ոչ ալկոհոլային մոխիտոն, ու մեկ էլ հանկարծ ձեր կողքով անցնում են Բեյոնսեն ու Ջեյ Զին, կամ էլ նստած եք համար 8 «գազելում»  բանկայի մեջ խցկված շպրոտի նման ու մեկ էլ տեսնում եք, որ ձեր կողքին Բեյոնսեն ու Ջեյ Զին են կանգնած ու կարեւորը՝ նրանք էլ են դժգոհ նրանից, որ վարորդը ծխում է, չնայած նրա գլխի վրա փակցված ցուցանակում գրված է «չծխել»։

Լավ, երկնքից վերադառնանք երկիր, Ջեյ Զին ու Բեյոնսեն հանգստանում են Իտալիայում։ Զույգը Եվրոպայում է գտնվում, քանի որ Բեյոնսեն եվրոպական քաղաքներում շարունակում է իր համերգային շրջագայությունը։

Իսկ ահա երեկ ուշ երեկոյան աստղերին տեսել են Կապրի կղզու ռեստորաններից մեկում։

Ու երբ Բեյոնսեն ու Ջեյ Զին դուրս էին գալիս ռեստորանից, նրանց ոտնկայս ծափահարում էին, ու կանանցից մեկը կարողացել է նույնիսկ գրկախառնվել Ջեյ Զիի հետ։  

 

Աղբյուրը՝ TMZ



© NEWS.am STYLE