Մոդել Էմիլի Ռատաժկովսկին` սեփական արտադրության բիկինիով

17:12   24 հուլիսի, 2018

Դե, գրողը տանի, այստեղ ինչ գրելու կամ մեկնաբանելու բան կա։ Էմիլի Ռատաժկովսկին երեկ միայն բիկինիով վազում էր Ֆլորիդայի ափի ամբողջ երկայնքով, իսկ այսօր մեկ այլ բիկինիով վազում է Մայամիի լողափի երկայնքով, բիկինիներն իհարկե տարբեր են, սակայն ամուսինը նույնն է։

Այդ լուսանկարներին, որոնք տղամարդկանց խորհուրդ չենք տալիս դիտել այս շոգին, թե չէ հանկարծ ինֆարկտ կստանան, հավելենք, որ բիկինին  Էմիլիի սեփական արտադրության «Նեպտուն» սերիայից է։ Դե, կարելի է նաեւ հավելել, որ այն 80 դոլար արժի, ինչն իհարկե վատ չէ ))

NEWS.amSTYLE-ը մարտահրավեր է նետում Էմիլի Ռատաժկովսկիին՝ կարո՞ղ ես գալ ու հենց այդ նույն բիկինիով շրջել մեր Կարապի լճի մոտ։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Mega



© NEWS.am STYLE