VARDA-ն՝ վարդերի ու իր անվան մասին

13:33   24 հուլիսի, 2018

Ավանդույթի համաձայն՝ մենք փորփրեցինք նաեւ VARDA-յի Instagram-ի էջը, քանի որ հայուհին շատ ակտիվ է միկրոբլոգում, ու հաճախ շատ հետաքրքիր բաներ է գրում ու բաժանորդների հետ շփվում մեկնաբանությունների միջոցով։

Այս անգամ պարուհին հրապարակել է վարդերի լուսանկար ու այսպես մակագրել․

«Մեկի համար վարդերը ծաղիկներ են, իսկ ինձ համար նաեւ իմ անունն է»։

«Վաղուց ես ձեզ հետ մտքեր չեմ փոխանակել։ Շատերին տարօրինակ են թվում չամուսնացած կնոջ դատողությունները հարաբերությունների մասին, բայց նախ ես եղել եմ ամուսնացած, երկորրդ՝ ես շփվում եմ մեծ քանակությամբ ամուսնացած կանանց հետ ու նրանք ինձ վստահում են իրենց ապրումներն ու պատմում են իրենց մտավախությունների մասին․․․

Ու ես մտածեցի, որ եթե ես որոշ պատմություններ պատմեմ, առանց անունները նշելու, դա կօգնի տղամարդկանց ավելի լավ հասկանալ մեզ, կանանց, չնայած մեզ ամենևին պետք չէ, որ դուք մեզ հասկանաք, մեզ պետք է, որ դուք պարզապես սիրեք մեզ, անկախ ամեն ինչից։

Ու առաջին թեման, որը ես ուզում եմ քննարկել, «քննադատությունն է»։ Տղամարդիկ, եթե կողմ եք, նշան արեք։

Աղջիկներ, իսկ դուք ձեր մեկնաբանություններում ինձ գրեք, թե ինչպես է ձեզ վրա ազդում քննադատությունը ձեր սիրելի տղամարդու կողմից». ավելի վաղ հարցրել է VARDA-ն:

 



© NEWS.am STYLE