Ժաննա Բուտուլյանը կրկին պարծեցել է իր սլացիկ ոտքերով

11:46   24 հուլիսի, 2018

Սերիալներից հայտնի դարձած, երիտասարդ դերասանուհի Ժաննա Բուտուլյանն Instagram-ի իր հետեւորդ-երկրպագուների հետ հաճախ է կիսվում նոր լուսանկարներով, հրապարակումներով, որոնց միջոցով դերասանուհին ներկայացնում է իր հագեցած առօրյան:

Ժաննան, այս անգամ իր Instagram-յան միկրոբլոգում հրապարակել է մի լուսանկար, որտեղ կրկին անգամ ցույց է տվել իր սլացիկ ոտքերը:

Գայթակղիչ լուսանկարին կից թողնելով ռուսալեզու գրառում սերիալային դերասանուհին մեկնաբանել է այն: Ժաննա գրել է. «Շուտով մենք կհայտնվենք ապշեցուցիչ իդիլիայում, որտեղից աստիճանաբար ջնջված են անկատար մարդիկ, որպեսզի իրենց տեղը զիջեն կատարյալներին…»:

Ավելի վաղ դերասանուհին հանդես էր եկել  գունագեղ, ամառային կերպարով: Նա իր միկրոբլոգում լուսանկար էր տեղադրել, որում ներկայացել է կարճ շրջազգեստով:

Դերասանուհին, կարծես, վայելում էր ամառային հանգիստը:



© NEWS.am STYLE