Գարիկ Մարտիրոսյանի կինը շատ մեծ ճամպրուկ է ցույց տվել

16:10   24 հուլիսի, 2018

Եվ այսպես, այսօր մենք արդեն գրել եք Գարիկ Մարտիրոսյանի մասին, հիմա ժամանակն է տեսնել, թե ինչով է զբաղվում հայ շոումենի կինը՝ Ժաննա Լեւինան, բարեբախտաբար նրա Instagram-ն ավելի ակտիվ է, երբեմն էլ ավելի ծիծաղելի, քան մեր հայրենակցինը:

Եվ այսպես,  մինչ Գարիկն իր միկրոբլոգում ակտիվ գովազդում է Հայաստանում անցկացվելիք Comedy Club փառատոնը, Ժաննան որոշել է Լատվիա ուղեւորվել (մենք կասկածներ ունենք, որ այնտեղ կամ Comedy Club են նկարահանելու, կամ էլ ՈՒՀԱ-ի հերթական փառատոնը, որը մտադիր են այցելել Գարիկն ու նրա կինը)։

Սակայն ուղեւորության մասին Ժաննայի հրապարակած պաշտոնական վարկածը  հետեւյալն է․

«Լատվիա եմ մեկնում յուղի մեջ պատրաստված շպրոտ ուտելու համար՝ տարիքս  դեռ թույլ է տալիս։ Եվ իհարկե նաեւ ինձ համար սաթից ուլունքներ գնելու համար՝ տարիքս արդեն թույլ է տալիս», - մակագրել է լուսանկարը Ժաննան։ Ուշադրություն դարձրեք լուսանկարին))) Ճամպրուկը Ժաննայի հասակի կեսին է հասնում )))



© NEWS.am STYLE