Երգչուհի KeyOh-ի «Երեւան» երգի քավերը հնչում է բելգիական ռադիոկայաններով

14:09   24 հուլիսի, 2018

Բելգիահայ երգչուհի KeyOh-ը ապրիլին ներկայացրեց կուբացի հայտնի երգչուհի Կամիլա Կաբելոյի հիթային դարձած Havana երգի cover տարբերակը, սակայն Կուբայի մայրաքաղաքի փոխարեն հայ երգչուհին երգում վանկարկում է Երեւանի անունը:

«Havana-ն շատ սիրված միջազգային հիթ է՝ անձամբ ինձ համար էլ շատ սիրելի երգ, բայց այն երգելիս ինձ համար խորթ էր նշելը «half of my heart is in Havana» (սրտիս մի մասնիկը Հավանայում է) արտահայտությունը, քանի որ ես ոչ Հավանայից եմ, ոչ էլ երբեւէ եղել եմ այնտեղ: Մի օր էլ ավտոմեքենայում երգեցի նույն երգը «Yerevan oh nana» բառերով… Դա այնքան բնական ու սրտիս մոտ հնչեց, որ միանգամից որոշեցի երգել նույն երգը Երեւանի մասին»,-նշեց KeyOh-ը, որը թեեւ տեղյակ չէ՝ Կամիլան լսե՞լ է երգի իր տարբերակը, թե՞ ոչ, բայց հոգու խորքում հույս ունի, որ երգչուհուն այն դուր կգա». - մեզ պատմում էր երգչուհին:

Այսօր մենք զրուցեցինք երգչուհի KeyOh-ի հետ, քանզի տեղեկացել էինք, որ արդեն որոշ ժամանակ է, ինչ բելգիական ռադիոկայաններով հնչեցնում են այդ երգը:

«Ահա արդեն, երեք-չորս օր է, ինչ ինձ գրում են ծանոթներս եւ ասում, որ ռադիոկայաններով իմ «Երեւան» երգն են հնչեցնում: Բելգիայի հայերը սկսեցին ինձ շնորհավորել, նրանք հպարտանում են, ինչպես եւ ես, որ բելգիական ռադիոկայաններով հնչում է երգ՝ «Երեւան» անվամբ: Խոսքեր չեմ գտնում, որպեսզի նկարագրեմ, թե ինչպիսի հիացմունքի մեջ եմ: Հույս ունեմ, որ Երեւանի 2800-ամյակի առթիվ հայկական ռադիակայանները նույնպես կհնչեցնեն իմ ստեղծագործությունը», - նշեց երգչուհին:

Պարույր Սինիավսկի



© NEWS.am STYLE