Քիմ Քարդաշյանի բիկինիից մինչեւ Էմիլի Ռատաժկովսկի․ Ամառային լողազգեստներ-2018

18:15   24 հուլիսի, 2018

Չգիտենք, թե ինչ են հագնում մեր հայրենակիցները, երբ վազում են Սեւանի լողափով կամ երբ պառկած են Կոբուլետիի ավազներին, կամ էլ երբ ի վերջո Երեւանում բաց լողավազաններ են հաճախում, բայց մենք որոշել ենք կազմել լողազգեստների թրենդների մեր սեփական ընտրանին, հիմք ընդունելով այն, թե ինչ են ընտրում շոուբիզնեսի աստղերը լողափ գնալիս։

Սկսենք մոդել Էմիլի Ռատաժկովսկիից, որը լողազգեստների իր սեփական հավաքածուն է արտադրում ու ինքն էլ գովազդում այն։

27-ամյա գեղեցկուհին երկու օր է գովազդում է իր «Նեպտուն» հավաքածուն Մայամիի լողափին։

Ի դեպ, Էմիլիի հավաքածուի լողազգեստներն արժեն մոտ 80 դոլար։

Քիմ Քարդաշյանը քույրերի հետ որոշել է ներքնազգեստի իր սեփական հավաքածուն ստեղծել, բայց քանի դեռ այդ հավաքածուն չի թողարկվել՝ Քիմը հայտնվում է զանազան ապրանքանիշերի լողազգեստներով։

Plus-size  մոդել Էշլի Գրեմը վերջերս մասնակցել է ներքնազգեստի հայտնի ապրանքանիշի համար ֆոտոշարքի։

30-ամյա մոդելը նկարահանվել է Essentials Collection-ի համար ու ի դեպ նրան բազմիցս տեսել են այդ ապրանքանիշի արտադրանքով Հունաստանի ու Իսպանիայի լողափերին։

Որքան էլ քննադատենք Օլգա Բուզովային, բայց խելքի հարցում այդ աղջիկը որեւէ խնդիր չունի, նա իրոք կարողանում է փող վաստակել։ Օլյան ամենուրեք լողափերին հայտնվում է իր սեփական ապրանքանիշի լողազգեստներով։ Վերջերս աղջիկն ընտրել էր սեւ բիկինի, որը զարդարված էր բազմաթիվ քարերով։

Փերիս Հիլթոնը նույնպես իր սեփական ապրանքանիշի լողազգեստով է, որը մոտ հարյուր դոլար արժե։

Դեմի Ռոուզ...

Քենդալ Ջենները չի դավաճանում իր սեփական Kendall+Kylie ապրանքանիշին։

Մոդելը գրեթե միշտ լողափերին հայտնվում է այդ ապրանքանիշի լողազգեստներով, ինչը վկայում է ոչ միայն այն մասին, որ նա գովազդում է իր սեփական արտադրանքը, այլեւ այն մասին, որ այդ արտադրանքը բարձրորակ է։

Անաստասիա Վոլոչկովան իր ընտրությունն ունի ․․

Դե իսկ Սինդի Քրոուֆորդի 16-ամնյա դուստր Քայա Գերբերը աշնանը սկսելու է իր համատեղ արտադրանքը թողարկել Քարլ Լագերֆելդի հետ, իսկ մինչ այդ մոդելն ընտրում է լողազգեստների հետևյալ տեսակը։

Լուսանկարները՝ Mega, RES, Getty, Splash, Just Jared, Instagram



© NEWS.am STYLE