Երջանիկ Քանյե Ուեսթն ու կտրուկ իմիջը փոխած Նորթը

20:15   24 հուլիսի, 2018

Քիմ Քարդաշյանի սիրառատ ընտանիքը ոգեշնչում է երկրպագուներին: Ժամանակ առ ժամանակ հայազգի հեռուստաաստղը իր Instagram-ում հրապարակում է լուսանկարներ, որոնց միջոցով ներկայացնում է համերաշխ ընտանիքի առօրյան:

Այս անգամ 37-ամյա աստղը հրապարակել է ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի ու ավագ դստեր՝ 5-ամյա Նորթի ջերմ լուսանկարը: Կադրում ֆիքսվել է հազվադեպ պահերից մեկը, երբ Քանյեն ժպտում է:



Քիմի ավագ դստեր գանգուր մազերը լուսանկարում ուղիղ են: Օգտատերերից շատերը կարծիք են հայտնել, որ այս տեսքով աղջնակը, կարծես, փոքրիկ Քիմը լինի:

Հեռուստաաստղը մեկնաբանել է լուսանկարը՝ գրելով. «Մինչեւ հիմա զգում եմ այդ սերը»:  

Ավելի վաղ սկանդալային աստղն Instagram-ում ցուցադրել էր շլացուցիչ մարմինը ճերմակ բիկինիով:

Լուսանկարում երեւում էր նաեւ նրա ըներուհին: Քիմը լուսանկարին կից գրել էր. «Ես ու միսիս Ռոջերսը: Ես նրան միսիս Ռոջերս եմ անվանում, քանի որ նա աշխարհի ամենադրական մարդկացից է, ինչպես միսթր Ռոջերսը»:



© NEWS.am STYLE