25-ամյա Քարլի Քլոսն ամուսնանում է Ջոշուա Քուշների հետ ու դառնալու է Թրամփի ընտանիքի ազգականը

10:10   25 հուլիսի, 2018

25-ամյա մոդել Քարլի Քլոսն ամուսնանում է Ջոշուա Քուշների հետ ու դառնալու է Թրամփի ընտանիքի ազգականը։

Victoria’s Secret-ի  «Հրեշտակն» իր Instagram–ում հրապարակել է լուսանկարիր բոյֆրեդ Ջոշուա Քուշների հետ, որը , ուշադրություն, Ջարեդի եղբայրն է, որն էլ իր հերթին Իվանկա Թրամփի ամուսինն է ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի  առաջին խորհրդականը։

Պարզվում է, որ Քարլին «այո» է ասել իր բոյֆրենդ 33-ամյա Ջոշոուային, որի հետ մինչև նշանադրությունը հանդիպել է մոտ վեց տարի։

«Ես քեզ այնքան ուժեղ եմ սիրում, որ բառերով նկարագրել հնարավոր չէ։ Ջոշոուա, դու իմ լավագույն ընկերն ես ու իմ հարազատ հոգին։ Անհամբեր սպասում եմ, թե երբ ենք մենք միշտ միասին ապրելու։ «Այո» ևս միլիոն անգամ»,- մակագրել է լուսանկարը աստղը։

«Ջոշուան առաջարկություն է արել մի քանի շաբաթ առաջ Նյու Յորքում ռոմանտիկ հանգստյան օրերի ժամանակ։ Նրանք երկուսն էլ երջանկությունից յոթերորդ երկնքում են ու ծրագրում են իրենց համատեղ ապագան»,- հայտնում են իրենց հերթին մոտ կանգնած աղբյուրները։  



© NEWS.am STYLE