11:33 25 հուլիսի, 2018Այ քեզ հիմարություն։ Էլ ի՞նչ պատճառներ կարող են լինել։ Ինչպես իմ հանգուցյալ տատիկն էր ասում․ «Ստալինի գլուխն եք կորցրել, սոցիալական պարազիտներ»։ Այ եթե երգչուհի Դեմի Լովատոն հիմա Սիբիրում մի տեղ հավերժ սառնամանիքին հող փորեր, ապա 30 աստիճան սառնամանիքին, այն էլ ամռանը, հերոինի մասին չէր էլ մտածի։ Այ հետաքրքիր է, դառնում են աստղեր ու հանկարծ նրանց մոտ այսպես ասած խնդիրներ են հայտնվում, մեկին բոյֆրենդն է լքել, մյուսին՝ ընկերուհին, մեկը հիշել է, որ երբ փոքր էր՝ մայրիկն իր համար փքաբլիթ չէր գնել, ինչի հետեւանքով ՝ սթրես ու կյանքի դրամա, իսկ ինչ-որ մեկն էլ գետտոյում է մեծացել։ Եթե այդպես մտածենք, ապա գրողը տանի՝ մենք Հայաստանում ենք ապրում, մի երկրում, որտեղ բազմաթիվ խնդիրներ կան, մենք հիմա ի՞նչ անենք՝ գնանք ինքնասպան լինե՞նք։ Այս ինչ իդեալներ ունեն երիտասարդները։

Կարճ ասած՝ վերադառնանք այս երգչուհուն։ Դեմի Լովատոն հոսպիտալացվել է Լոս Անջելեսի հոսպիտալ, ու հիմա նրա վիճակը կայուն է։
TMZ-ը գրում է (առանց այդ պորտալի NEWS.am STYLE–ի կյանքը կյանք չէ), որ Դեմին հազիվ է ուշքի եկել հերոինի չափաբաժնի չարաշահումից հետո։
Ի դեպ, Լովատոն երկար տարիներ պայքարել է թմրանյութերի չարաշահման դեմ։
.jpg)
Ուշագրավ է, որ հայտնի երգչուհին հրաժարվել է համագործակցել ոստիկանության հետ, եւ հերքում է հերոինի գործածման փաստը։ Երգչուհու տանը թմրանյութեր չեն հայտնաբերվել, ինչը ոստիկաններին իրավունք է տալիս մտածել, որ երգչուհուն դիլեր էր այցելել։