Սուպերմոդել Քարլի Քլոսը ցույց է տվել նշանդրեքի մատանին՝ շքեղ ադամանդով

14:15   25 հուլիսի, 2018

Մենք այսօր առավոտյան արդեն հայտնեցինք, որ 25-ամյա մոդել Քարլի Քլոսն ամուսնանում է Ջոշուա Քուշների հետ ու ազգակցական կապերի մեջ է հայտնվելու Թրամփի ընտանիքի հետ։

Պարզվում է, որ Քարլին «այո» է ասել իր բոյֆրենդ 33-ամյա Ջոշոուային, ով, ուշադրություն, Ջարեդի եղբայրն է, որն էլ իր հերթին Իվանկա Թրամփի ամուսինն է ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի  առաջին խորհրդականը: Զույգը մինչեւ նշանադրությունը հանդիպել է մոտ վեց տարի։

«Ես քեզ այնքան ուժեղ եմ սիրում, որ բառերով նկարագրել հնարավոր չէ։ Ջոշոուա, դու իմ լավագույն ընկերն ես ու իմ հարազատ հոգին։ Անհամբեր սպասում եմ, թե երբ ենք մենք միշտ միասին ապրելու։ «Այո» ևս միլիոն անգամ»,- մակագրել է լուսանկարը աստղը։

Ավելի ուշ Քարլին Instagram story բաժնում հրապարակել է տեսագրություն, որտեղ ցույց է տվել շքեղ նշանադրության մատանի, որը նրան 33-ամյա փեսացուն՝ Ջոշուա Քուշներն էր նվիրել։

Հիմա Քլոսը Պեկինում է գտնվում նկարահանումների համար, ու մինչ ոճաբանները շպարում էին գեղեցկուհուն, մոդելն իր անանուն մատին դրված մատանի է ցույց տվել։

«Իմ հեռախոսը պայթում է ամենատարբեր հաճելի հաղորդագրություններից, որոնք իմ հարազատներն են ուղարկել։ Խեղճ ոճաբանը, կարծես, պատրաստ է սպանել ինձ»,- մակագրել է Քարլին։

 

 



© NEWS.am STYLE