Բլոգեր Nas Daily-ին՝ հայկական տաքսիների մասին

13:01   25 հուլիսի, 2018

Ինչպես հայտնի է բլոգեր Nas Daily-ին Հայաստան է ժամանել օրերս: Սկզբում բլոգերը, ով Հայաստանում ունի երկրպագուների մեծ բանակ, Կասկադում հանդիպում էր կազմակերպել, որին ներկա էին մեծ թվով մարդիկ, եւ որտեղ բլոգերը պատասխանել է հավաքվածների հարցերին:

Բլոգերը տեղեկացրել էր, որ Հայաստանում նկարահանելու է իր «1 րոպե» կոչվող տեսանյութերի շարքը: Ի դեպ, նա կնկարահանի տեսանյութեր՝ շախմատի, հեղափոխության, եւ՛ հայ-իրանական եւ՛ հայ-ադրբեջանական սահմանների մասին:

Հայտին բլոգերը շարունակում է նկարահանել իր րոպեանոց տեսանյութերը, նա արդեն ներկայացրել էր «պուլպուլակների» մասին տեսանյութը: Այնուհետեւ բլոգերը ցույց է8 տվել երկրորդ հոլովակը, որը նվիրված էր շախմատին, իսկ ահա հետո նա ներկայացրել էր իր տեսանյութը՝ նվիրված անվաչմշկորդ՝ Լեւոն պապիկին, այնուհետեւ ականների մասին տեսանյութը՝ սահմանամերձ տարածքներից, ավելի ուշ՝ Արագած լեռան գրավիտացիայի մասին էր:

Իսկ հայտնի բլոգերի այսօրվա տեսանյութը նվիրված է հայկական տաքսիներին: Չնայած, մենք սովոր ենք վիճել այս կամ այն հարցի շուրջ, սակայն, բլոգերը գտել է դրականը, մատնանշելով այն փաստը, որ հայկական տաքսիներում օգտագործվում է գազ, ինչն էլ երթուղին էժան է դարձնում, իսկ բնությունն ու շրջակա միջավայրն այնքան չի աղտոտվում, որքան դիզեյալին վառելիքի օգտագործումից:

 



© NEWS.am STYLE