Սոֆի Մխեյանը ներկայացել է լողազգեստով

14:28   25 հուլիսի, 2018

Սոֆի Մխեյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել՝ իր ամառային, ծովափնյա հանգստից: Երգչուhու տեղադրած նոր լուսանկարում նա հանդես է եկել լողազգեստով: Գայթակղիչ այս լուսանկարը Սոֆիի կողմից մեկնաբանված չէ:

Նշենք, որ երեկ նույնպես հայտնի երգչուհին սոցցանցերի իր միկրոբլոգում հմայիչ լուսանկար էր հրապարակել ծովափից, որտեղ նա նստած էր հարմարավետ աթոռին իսկ նրա առջեւի հատվածից բացվում էր հիանալի տեսարան:

Իսկ ավելի վաղ, Սոֆի Մխեյանը  Facebook-ի իր էջում մտերիմ ընկերուհու՝ Նազենի Հովհաննիսյանի հետ լուսանկար էր տեղադրել եւ շնորհավորել ընկերուհուն. «Աշխարհում փոփոխական է ամեն բան…եւ այդ փոփոխությունները կարող են դրական կամ բացասական ալիքներ բերել։ Բայց այդ ալիքների մեջ կան ՄԱՐԴԻԿ, որոնք հաստատուն կանգնած են, չեն տատանվում ոչ մի վարկյան, նրանք ամուր սյան պես կանգնած են կողքիդ՝ ինչ փոփոխություն էլ, որ լինի:

Ես հասկացել եմ, որ այս կյանքում փոփոխությունների, հեղափոխությունների, ամեն տեսակ կյանքի փուլերի մեջ ամենակարեւորը ՀԱՐԱԶԱՏ ՀՈԳԻ ունենալն է, մարդ, որը կլինի, կզգա քեզ ու միշտ ներկա կլինի կյանքումդ։

Երբեմն բառերը խեղճ են՝ ներսի եղածը նկարագրելու համար։ Այսօր իմ կյանքի հենասյուներից մեկի ծննդյան օրն է։ Իմ Նազենի, թող Աստծո օրհնությունը միշտ ուղեկիցդ լինի, մնացած բոլոր խնդիրները լուծվող ու հարթվող են, սրտիդ չափ մեծ երջանկություն եմ քեզ մաղթում։ Ես երջանիկ եմ, որ կաս ու կաս հենց իմ կյանքում:

Շնորհավոր ծնունդդ, իմ ԱՄԵՆԱՀԱՐԱԶԱՏ ՀՈԳԻ»,-գրել էր նա:

 



© NEWS.am STYLE