Բահամյան կղզիներ, բիկինի, շամպայն ու պարեր․ ինչպես է Ջենիֆեր Լոպեսը նշել իր ծննդյան օրը

16:18   25 հուլիսի, 2018

Երեկ հայտնի երգչուհին, NEWS.am STYLE-ի սիրելի Ջենիֆեր Լոպեսը 49 տարեկան դարձավ։

Տարիքը հաստատ նրա համար սարսափելի չէ։ Քանի որ Ջեյ Լոն երիտասարդ տեսք ունի, ու կարեւորը՝ էներգիայով լի է։ Ջենիֆերը հետեւում է իրեն, անընդհատ հաճախում մարզասրահ, աշխատում նոր երգերի վրա, ելույթ ունենում Վեգասում, կարճ ասած՝ Լոպեսը լի է ծրագրերով ու այդ ծրագրերն իրականացնելու էներգիայով։

Իսկ ինչպես է Լոպեսը նշել իր 49-ամյակը։ Առավոտյան արթնացել է, իսկ անկողնում նրան սպասում էր նախաճաշ բոյֆրենդ Ալեքս Ռոդրիգեսից, որի հետ երգչուհին հանդիպում է 2017-ից։

Հետո էլ միասին մեկնել են Բահամյան կղզիներ։ Իսկ Բահամյան կղզիներում բոլորովին այլ տոն էր նրան սպասում։

Եւ շամպայն, և ընկերներ, և պարեր լողափին։

Ահա թե ինչ է նշանակում աստղ լինել )))))

 

Լուսանկարները՝ AFP, Getty, Instagram



© NEWS.am STYLE