Շքեղ Քիմ Քարդաշյանը՝ Լոս Անջելեսում Keeping Up With The Kardashian’s շոուի նկարահանումներից հետո

17:07   25 հուլիսի, 2018

Ինչ արած՝ հայերն ու հայուհիները չեն կարող չսիրել մարզական հագուստ))) Նույնիսկ Քիմ Քարդաշյանն է մարզական հագուստի երկրպագուհի։ Ճիշտ է, նա այդ հագուստը տարօրինակ, բայց ներդաշնակ ձեւով համադրում է բարձրակրունկ կոշիկների հետ , բայց դե ով է այս կանանցից որեւէ բան հասկանում)))

Քիմ Քարդաշյանին նկատել են Լոս Անջելեսում, երբ նա հեռանում էր Քարդաշյան- Ջեններ գերդաստանի Keeping Up With The Kardashian’s ռեալիթի շոուի նկարահանման վայրից։

Տեղի պապարացիները 37-ամյա հայուհուն նկատել էին այն պահին, երբ նա դուրս էր գալիս ստուդիայից ու մոտենում մեքենային։

Ու երեք անգամից կռահեք, թե ում հավաքածուի արտադրանքով է Քիմը՝ կոշիկից մինչեւ վերնազգեստ՝ ամբողջը Քանյե Ուեսթի արտադրանքն է )))) Ընտանեկան բիզնես))) Իսկ դուք նայեք, նախանձեք, գումար տնտեսեք ու գնեք )))

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Backgrid

 



© NEWS.am STYLE