VARDA-ն ցույց է տվել, թե ինչպես է մարզվում

18:15   25 հուլիսի, 2018

Եվ այսպես, թողնում ենք ամեն ինչ ու վազում ենք մարզասրահ։ VARDA-ն ցույց է տվել, թե ինչպես է մարզվում։ Գնացեք ու ինքներդ ձեզ ապացուցեք, որ դուք ավելի վճռական եք, դա վերաբերում է հատկապես այն տղաներին, որոնք անընդհատ Օպերայի շուրջ կանգնած արեւածաղկի սերմեր են ուտում, կեղևները գետնին թքում, իրենց մազափունջն ուղղում ու կոմենտներ անում կողքով անցնող աղջիկների հասցեին։ Գնացեք մարզասրահ ու «սիգարետ ծխող» նիհար տղաներից վերածվեք ամրակազմ ու առողջ տղամարդկանց։

Հայուհին իր Instagram-ում հրապարակել է ահա այս տեսագրությունը։

«Բազմաթիվ խնդրանքներով Ձեզ ցույց եմ տալիս, թե ինչպես եմ մարզվում։ Այսօր մարզում էինք գոտկատեղից վերեւի մասը։ Երեք վարժություն գեղեցիկ ձեռքերի, մեջքի ու կրծքերի մկանների ամրացման համար։ Սպորտային թեգ եմ արել»,- մակագրել է տեսահոլովակը հայուհին։

 



© NEWS.am STYLE