Դեմի Լոյի ընկերները վստահ են, որ երգչուհին թմրամոլ է դարձել

19:20   25 հուլիսի, 2018

Դեմի Լովատոն հոսպիտալացվել է Լոս Անջելեսի   հոսպիտալ, ու հիմա նրա վիճակը կայուն է։

TMZ-ը գրում է  (առանց այդ պորտալի NEWS.am STYLE–ի կյանքը կյանք չէ), որ Դեմին հազիվ է ուշքի եկել հերոինի չափաբաժնի չարաշահումից հետո։

Ի դեպ, Լովատոն երկար տարիներ պայքարել է թմրանյութերի չարաշահման դեմ։

Ուշագրավ է, որ հայտնի երգչուհին հրաժարվել է համագործակցել ոստիկանության հետ, եւ հերքում է հերոինի գործածման փաստը։ Երգչուհու տանը թմրանյութեր չեն հայտնաբերվել, ինչը ոստիկաններին իրավունք է տալիս մտածել, որ երգչուհուն դիլեր էր  այցելել։

Այդ պատմությունից հետո մամուլում տարբեր տեղեկություններ են արտահոսում։ Իբրեւ երգչուհու  ներկայացուցիչները հայտնել են, որ հոսպիտալացումը ոչ մի ընդհանրություն չունի չափաբաժնի չարաշահման հետ, բայց այդ տեղեկությունները շատ ծիծաղելի են թվում, քանի որ բժիշկներն արդեն հայտնել են, որ երգչուհին չարաշահել էր չափաբաժինը, պարզապես չեն ասում, թե ինչի չափաբաժնի մասին է խոսքը՝ հերոինի, օփիատների, թե՞ որեւէ այլ բանի։ Երգչուհին հրաժարվել է համագործակցել ոստիկանության հետ։ 

Ոստիկանները հայտնում են, որ տանը չեն հայտնաբերել  թմրադեղեր, հետեւաբար դիլերին է պետք որոնել։

Իսկ ահա երգչուհու ընկերները, խոսքը իսկական ընկերների մասին է, այլ ոչ թե Քիմ Քարդաշյանի նմանների, որոնք միկրոբլոգներում գրել են, որ աղոթում են Դեմիի մասին ու նրաներջանկություն են մաղթում։ Ոչ, խոսքն այն մարդկանց մասին է, որոնք TMZ-ին հայտնել են, որ երգչուհին վերջին մի քանիշաբաթներին հերոին էր գործածում, ու նորից սկսել է թմրանյութեր գործածել, ու վերջին օրերին նրա վարքագիծը մի քիչ ոչ ադեկվատ էր։

 



© NEWS.am STYLE