«Ամենաերջանիկ մայրը». Լուսինե Թովմասյանը՝ դստեր հետ

17:32   25 հուլիսի, 2018

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը վերջին շրջանում աչքի է ընկնում ընտանեկան ջերմ լուսանկարներով: Այս անգամ  գեղեցկուհին իր Instagram-ի միկրոբլոգում հրապարակել է լուսանկարներ՝ դստեր՝ փոքրիկ Արինայի հետ:

Ջերմ լուսանկարներին կից գեղեցկուհին անգլերեն գրառում է կատարել՝ մեկնաբանելով դրանք հետեւյալ կերպ. «Ամենաերջանիկ մայրը»:

Նշենք, որ Լուսինե Թովմասյանն այսօր նշում է իր ծննդյան օրը: Ավելի վաղ նրան հուզիչ շնորհավորանք էր հղել հեռուստահաղորդավարուհի՝ Նազենի Հովհաննիսյանը՝ գրելով. «Մենք ընկերներ չէինք։ Մտերիմներ չէինք, պարզապես հաճելիորեն շփվող կոլլեգաներ էինք։ Եկավ 2011 թվականը, ու տեղի ունեցավ իմ կյանքի մեծագույն կորուստը. մայրս մահացավ։ Լուսինեն... անընդհատ կողքիս էր, առանց խոսելու, առանց դժգոհելու կամ տրտնջալու, առանց հատուկ պատրաստվելու, ՈՒՂՂԱԿԻ ԿՈՂՔԻՍ Էր...

Լուսինեն իսկը իր անունն է, Լույսի Նե- ն, լույսի աղջիկը)

Լույս ջան, ես կամ լռում եմ կամ ասում ԱՄԵՆ ԻՆՉ։ Երբեք չեմ մոռանա քո ձեռքը՝ ուսիս, քո ներկայությունը՝ կողքիս, ու քո պարզ ու բարի կարեկցանքը՝ իմ խորագույն վշտի պահին։ Դու իմ ԸՆԿԵՐՆ ԵՍ, ես այդ բառի ներքո շատ բան եմ հասկանում, ուստի սա լոկ քո ծննդյան շնորհավորանքը չի, այլ իմ Խորին շնորհակալությունը ՔԵԶ, Ընտանիքիդ ու ծնողներիդ, որ քեզ այդպիսին են կերտել։ Ծնունդդ շնորհավոր իմ Սիրուն ու Պայծառ ԼուսիՆե) միշտ ժպտա արևաշող քո էությամբ՝ ջերմացնելով թե եթերը, և թե իրականությունը՝ երբեմն այդքան անտարբեր ու անմասն։ Քո խիզախությունն ու մարդկայնությունն ինձ համար կարևոր պահի շատ մեծ ուժ էին)) Շնորհավո՜ր»:

 



© NEWS.am STYLE