«Պետք է վայելել կյանքը». Լիլի Մորտոյի գայթակղիչ լուսանկարը բիկինիով

19:55   25 հուլիսի, 2018

Սկանդալային Լիլի Մորտոն շարունակում է զարմացնել Instagram-ի հետեւորդներին: Մոդել-դիզայները բավականին հաճախ է ներկայացում իր համարձակ լուսանկարները, պարծենում փարթամ կազմվածքով:

Շիկահեր մոդելը այս անգամ ցուցադրել է կարմիր լողազգեստը, որը հենց ինքն է մոդելավորել: Հրապարակված կրքոտ լուսանկարին կից մոդելը ռուսերեն լեզվով գրել է, որ հնարավոր չէ բոլորի համար լավը լինել, ու միշտ կլինեն քննադատող մարդիկ:



«Մեկին կարող է դուր չգալ մազերիս գույնը, մյուսին կարող է նյարդայնացնել իմ անձը, իսկ ես երբեք չեմ փորձել հարմարվել որեւէ մեկին»,-գրել է մոդելը:

Այնուհետեւ Լիլին հավելել է. «Պետք է վայելել կյանքը ու շփվել միայն այնպիսի մարդկանց հետ, ովքեր քեզ լիովին հասկանում են ու ընդունում են այնպիսին, ինչպիսին կաս»:

Ավելի վաղ Լիլին մեկ այլ կարմիր լողազգեստով էր ներկայացել: Նա որեւէ կերպ չէր մեկնաբանել այդ լուսանկարը. միայն օգտագործել էր անգլալեզու հեշթեգներ, որոնցից էին՝ «ճանապարհորդություն», «բլոգեր», «սեքսուալ» եւ այլն:



© NEWS.am STYLE