Նրբագեղ Քիմ Քարդաշյանը շարունակում է անոնսել իր կոսմետիկ արտադրանքը

22:15   25 հուլիսի, 2018

Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հաջողությունները մոտիվացնում են երկրպագուներին: Քիմն ապացուցում է, որ գումար է վաստակում ոչ միայն իր հանրաճանաչ անվան, այլեւ քրտնաջան աշխատանքի շնորհիվ:

Հայուհու ջանքերը, կարծես, վարակիչ են. նրա ընտանիքի մյուս անդամները եւս ժամանակի ընթացքում սկսեցին զարգացնել բիզնես պլանները:

37-ամյա աստղը իր Instagram-ի էջում ու story բաժնում հրապարակել է լուսանկարներ, որոնց միջոցով անոնսել է իր կոսմետիկ արտադրանքը:



Լուսանկարներում նա շատ գեղեցիկ ու նուրբ դիմահարդարմամբ է, իսկ վարսերը արձակված են ուսերին:

Աստղի լուսանկարները անտարբեր չեն թողել երկրպագու-հետեւորդներին. ու նրանք հիացմունք  են արտահայտել մեկնաբանությունների համար նախատեսված դաշտում:



Ավելի վաղ շքեղ Քիմին տեսել էին Լոս Անջելեսում Keeping Up With The Kardashian’s շոուի նկարահանումներից հետո: Քիմը, կոշիկից մինչեւ վերնազգեստ, Քանյե Ուեսթի արտադրանքով էր ներկայացել:




                                                                           Լուսանկարները՝ Instagram-ի, Backgrid-ի



© NEWS.am STYLE