Անուշիկ Ալավերդյանի սիրո խոստովանությունն՝ ամուսնուն

22:50   25 հուլիսի, 2018

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանն իր Instagram-ի  էջում հաճախ է ներկայացնում գեղեցիկ կադրեր, սելֆիներ, կիսվում է անուշիկ դստեր լուսանկարներով, սակայն նրա էջում հազվադեպ ենք հանդիպում ամուսնու լուսանկարներին:

Երգչուհին, շնորհավորելով սիրելիին ամուսնության 4-րդ տարեդարձի առթիվ, տեղադրել է մի ջերմ լուսանկար, որն, իսկապես, ժպիտ է առաջացնում:



«Գիտես չէ՞,թե որքան եմ քեզ սիրում… Happy 4 Anniversary»,-մեկնաբանել է լուսանկարը երգչուհին:

Ավելի վաղ ներկայացրել էինք Անուշիկի street style լուքը: Երգչուհին չէր մեկնաբանել լուսանկարը, սակայն օգտվել էր հեշթեգներից: Նա առանձնացրել էր ՝ մայրիկ, ոճ, Երևան, երգիչ եւ այլ հեշթեգների անգլալեզու տարբերակները:



© NEWS.am STYLE