Շպռոտը պարծեցել է փարթամ կազմվածքով (ֆոտո)

23:10   25 հուլիսի, 2018

Սկանդալային երգչուհի Շպռոտը պարբերաբար երկրպագու-հետեւորդներին ուրախացնում է հրապուրիչ լուսանկարներով:

Այս անգամ ամերիկաբնակ երգչուհին Instagram-ի իր էջում հրապարակել է լուսանկար, որում պատկերված է շքեղ ավտոմեքենայի ֆոնին:

Մարմինն ընդգծող հագուստը շեշտել է Շպռոտի փարթամ կազմվածքը: Նա մեկնաբանել է լուսանկարը՝ հրապարակմանը կից գրելով. «Ես փակում եմ աչքերս անցածի դեմ ու բացում եմ սիրտս նոր սկսվող իրադարձությունների առաջ»:



Ավելի վաղ երգչուհին տեղադրել էր մի լուսանկար, որը հատուկ հավելվածի միջոցով էր ստացել:
«Ոչինչ երբեք չի անցնում, քանի դեռ չի սովորեցրել մեզ այն, ինչ մենք պետք է իմանանք»,- մեկնաբանել էր կրքոտ լուսանկարը երգչուհին:



© NEWS.am STYLE