Կարա Դելեւինի համարձակ կերպարը Նյու Յորքում

23:55   25 հուլիսի, 2018

25-ամյա մոդել ու դերասանուհի Կարա Դելեւինի անվան շուրջ հաճախ են հյուսվում թե՛ քննադատություններ, թե՛ ասեկոսեներ:

Սկանդալային մոդելին, կարծես, այնքան էլ այդ ամենը չի հետաքրքրում. նա շարունակում է հանրությանը ներկայանալ համարձակ կերպարներով:

Այս անգամ Կարային տեսել են Նյու Յորքի փողոցներով զբոսնելիս. նա, տարբեր խանութներից գնումներ կատարելով, ավելացնում էր զգեսապահարանը նոր իրերով:



Կարան սեւ ու սպիտակ հանդերձանքով է ներկայացել՝ սպիտակ տաբատով ու համարձակ, թափանցիկ բլուզով:

Մոդելը կերպարին ինքնատիպություն է հաղորդել սեւ, լայնեզր գլխարկով ու մի քանի վզնոցով: Ընդհանուր լուքը «աչք շոյող» է ստացվել:

Դե, իսկ ինչ վերաբերվում է դիմահարդարմանը, Կարան վերջերս առօրյայում հրաժարվում է դրանից:






                                                                                                        Աղբյուրը՝ Daily Mail

                                                                                                Լուսանկարները՝ Mega-ի



© NEWS.am STYLE