Լեդի Գագան՝ Մալիբուի լողափին բաց ֆոտոշարքի ժամանակ

13:10   26 հուլիսի, 2018

Լեդի Գագան արդեն մի քանի ամիս մեծ համերգներ չի տալիս կոկորդի հետ կապված խնդիրների պատճառով։ Պաշտոնապես հայտնել են, որ Գագան իր շրջագայությունը վերսկսելու է աշնանը, բայց հաշվի առնելով, որ գալիք համերգների մասին առայժմ որեւէ տեղեկություն չկա, կարծում ենք, որ դրանք այս անգամ  էլ կհետաձգվեն։  

Իսկ մինչ այդ Լեդի Գագային տեսել են Մալիբուի լողափին։

32-ամյա հայտնի երգչուհին մասնակցել է համարձակ ֆոտոշարքի։

Առայժմ հայտնի չէ, թե որ պարբերականն ու երբ է հրապարակելու երգչուհու լողափնյա ֆոտոշարքը, բայց կարծում ենք, որ դա մինչեւ աշուն տեղի կունենա։

Տեղի պապարացիները կարողացել են միայն այսքանը լուսանկարել, սակայն նկատելի է, որ ֆոտոշարքի ժամանակ Լեդի Գագան առնվազն երեք զգեստ է փոխել։ Ի դեպ, դրանցից երկուսով երգչուհին օվկիանոսի մեջ է լուսանկարվել։

Ի դեպ, ֆոտոշարքն անցկացվում էր երգչուհու տան մոտակայքում, որը Գագան ձեռք է բերել 24 մլն դոլարով 2014-ին։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝Splashnews, Mega



© NEWS.am STYLE