Անահիտ Սիմոնյանը՝ ամառային դիմահարդարմամբ

11:38   26 հուլիսի, 2018

Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը բավականին ակտիվ է սոցցանցերի իր միկրոբլոգում: Ի ուրախություն երկրպագուների՝ Անահիտը հաճախ է հրապուրիչ լուսանկարներ, գեղեցիկ սելֆիներ ու տեսանյութեր հրապարակում իր միկրոբլոգում:

Այս անգամ երգչուհին հրապարակել է կարճ հոլովակ, որը նկարել է մեքենայի մեջ: Instagram-ի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, որից հետո ջնջվում է, տեղադրված տեսանյութում Անահիստը ամառային, մեղմ դիմահարդարմամբ է հանդես եկել:  

Սակայն, այն որեւէ կերպ մեկնաբանված չէ:

Ավելի վաղ Անահիտը մի լուսանկար էր տեղադրել, որում նուրբ տեսք ուներ: 

Երգչուհին մեկնաբանել էր լուսանկարը՝ գրելով. «Ես սիրում եմ կյանքն այնպիսին, ինչպիսին այն կա՝ իր իրականության մեջ, եւ իր մշտական շարժով, իր ներդաշնակությամբ ու իր սարսափելի հակասություններով»: 



© NEWS.am STYLE