Մոդել Էմիլի Ռատաժկովսկին՝ Չիկագոյում նորաձեւության միջոցառման ժամանակ

15:12   26 հուլիսի, 2018

Refinery29 պորտալը նորաձեւության միջոցառում  էր կազմակերպել, որը նվիրված է ժամանակակից արվեստին։ Ու այդ միջոցառման ժամանակ Էմիլի Ռատաժկովսկին էր ուշադրության կենտրոնում։

Մոդելին մենք սովոր ենք տեսնել բիկինիով ))) Դե ուրեմն այսպես, 27-ամյա գեղեցկուհին, բնականաբար, եկել էր երեկոյան զգեստով, ու լուսանկարչական սարքերը բոլորը նրան էին ուղղված։

Սակայն Էմիլիից բացի միջոցառմանը ներկա էր նաեւ Քելի Ռոուլենդը։

Destiny’s Child-ի նախկին մեներգչուհին լուսանկարվում էր Orange is the New Black սերիալի աստղ Դաշա Պոլանկոյի հետ միասին։

Շուտով տեսախցիկների առաջ հայտնվեց նաև կանանց բանտի մասին մեկ այլ հայտնի սերիալի աստղ Թեյլոր Շիլլինգը։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Getty



© NEWS.am STYLE