Բեյոնսեն ցույց է տվել իր երկվորյակ երեխաներին

16:08   26 հուլիսի, 2018

Բեյոնսեի ու Ջեյ Զիի երկվորյակները՝ Ռումին ու Սերը, 13 ամսական են, սակայն աստղային զույգը հազվադեպ է հրապարակում  երեխաների լուսանկարները։

Երգչուհու երկրպագուների համար այսօր հաջող օր է, քանի որ Բեյոնսեն ցույց է տվել իր երկվորյակ երեխաներին։  Երգչուհին լուսանկարվել էր՝  Ռումիին ու Սերին գրկած  ու լուսանկարը հրապարակել իր միկրոբլոգներից մեկում։ 

Բեյոնսեն շարունակում է իր On The Run 2 tour  համաշխարհային համերգային շրջագայությունը: Երգչուհին հիմա համերգներ է տալիս Եվրոպայում իր ամուսնու՝ Ջեյ Զիի հետ։

Իսկ ազատ ժամանակ  (փաստորեն նման բան էլ է լինում)  նա հանգստանում է Իտալիայում։

Ի դեպ,  երեխաների մասին, որոնք, ինչպես ասում են,  մեր կյանքի ծաղիկներն են)))

Ֆանատները վստահեցնում են, որ Բեյոնսեն չորրորդ երեխայով է հղի։

Լուսանկարները ՝ Getty, Backgrid


© NEWS.am STYLE