Հայտնի է «Գահերի խաղը» սերիալի վերջին եթերաշրջանի թողարկման օրը

18:13   26 հուլիսի, 2018

Հայտնի է «Գահերի խաղը» սերիալի վերջին եթերաշրջանի թողարկման օրը, հայտնում է Express-ը։

HBO-ի ծրագրերի հարցերով նախագահ Քեյսի Բլոյսը հայտնել է, թե երբ է ցուցադրվելու սերիալի վերջին եթերաշրջանը։

Եվ այսպես Բլոյսը հայտնել է, որ սերիալի թողարկումը ակնկալվում է 2019-ի առաջին կեսին, բայց օրը չի ճշգրտել։ Սովորաբար պրեմիերան նշանակում են ապրիլին կամ մարտին, այդպես է եղել երկար տարիներ։ Բայց յոթերորդ եթերաշրջանի դեպքում, որի նկարահանումները հետաձգվել էին տեղանքներից մեկում եղանակային վատ պայմանների պատճառով, թողարկումը հետաձգել էին մինչև հուլիս։

Հիմա եզրափակիչ նկարահանումներն ավարտված են, դերասանները արդեն այդ կապակցությամբ մեծ հավաքույթ են կազմակերպել, իսկ ստուդիան էլ անցել է պոստփրոդաքշնի։

Սովորաբար գրաֆիկան ու հատուկ էֆեկտները ժամանակատար են, դրա համար էլ դեռ հայտնի չէ, թե կոնկրետ երբ HBO-ն կավարտի աշխատանքները։



© NEWS.am STYLE