Ռիտա Օրան ներկայացել է թոփլես

22:15   26 հուլիսի, 2018

Երգչուհի Ռիտա Օրան իր երկրպագուներին հաճախ ուրախացնում է բավականին անկեղծ լուսանկարներով: 27-ամյա սկանդալային երգչուհին  Instagram-ի միջոցով պարբերաբար հպարտանում է սլացիկ կազմվածքով:

Այս անգամ Ռիտան ավելի համարձակ է գտնվել, քան սովորաբար՝ ներկայանալով թոփլես: Հրապարակած լուսանկարով նա շնորհավորել է մտերիմ ընկերներից մեկի ծննդյան տարեդարձը՝ գրելով. «Կարծում եմ՝ պետք չէր, որ ինչ-որ մեկը տեսներ այս նկարը, բայց այսօր քո օրն է»:



Ռիտան նշել է, որ լուսանկարն արված է Աֆրիկայի կենտրոնում: Նա հույս է հայտնել, որ ինքն ու ընկերուհին կշրջեն ամբողջ աշխարհով մեկ:

Ավելի վաղ բրիտանացի երգչուհի-դերասանուհին հետևորդների դատին էր ներկայացրել լուսանկարներ Իսպանիայից:

Ռիտան իրեն փորձել էր իսպանուհու դերում՝ ներկայանալով իսպանական կոլորիտին այդքան բնորոշ գույնզգույն, լայն թեւքերով հանդերձանքով ու կլոր, մեծ ականջօղերով:





© NEWS.am STYLE