Շքեղ Քիմ Քարդաշյանը՝ հրապուրիչ տեսանյութում

22:45   26 հուլիսի, 2018

Քիմ Քարդաշյանի դիմահարդար Մարիո Դեդիվանովիչը իսկական հրաշագործ է. պատահական չէ, որ Քիմը երկար տարիներ շարունակ հենց նրա հետ է համագործակցում:



Քիմն ու Մարիոն համատեղ կոսմետիկ արտադրանք են ներկայացնում: Հավաքածուն կոչվում է KKWxMario:

Այս անգամ դիմահարդարն իր Instagram-ի էջում հրապարակել է տեսանյութ, որում ներկայացվում է, թե ինչպես են ստեղծվել Քիմի հրապուրիչ լուսանկարները, որոնց միջոցով նա պարբերաբար անոնսում է կոսմետիկայի շարքը:

Публикация от MAKEUP BY MARIO (@makeupbymario)


37-ամյա աստղի նուրբ դիմահարդարումը, իհարկե, Մարիոյի ձեռքի գործն է: Այդ մասին վկայում է նրա օգտագործած հեշթեգը:



© NEWS.am STYLE