Ջերմ համբույր, նրբաճաշակ լուք, հաղթանակ. արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը՝ պոլոյի խաղին

23:15   26 հուլիսի, 2018

Եթե դու արքայական ընտանիքի անդամ ես, ապա հաճախ ստիպված ես լիենլու համատեղել օգտակարը հաճելիի հետ, ինչպես, օրինակ, արքայազն Հարրին: Վերջինս պոլո է խաղացել ու միաժամանակ բարեգործություն արել:

Խաղի ընթացքում հավաքված միջոցներն ամեն տարի ուղղվում են Լեսոթոյի ու Բոտսվանայի (Հարավային Սֆրիկա) ՁԻԱՀ-ով հիվանդ երեխաների բուժմանը:

36-ամյա Սասսեքսի դքսուհին բոլորի հայացքները «գամել է» իր՝ Carolina Herrera բրենդի, հագեցած կապույտ զգեստին, որի գոտին ընդգծել է Հարրիի կնոջ նուրբ ու բարակ իրանը, տեսողական առումով ավելի սլացիկ է դարձրել վեջինիս հասակը:



Մեգանը իր լուքն ամբողջացրել է մոտ 60 դոլար արժողությամբ կաթնագույն կլատչով ու նույն երանգի նավակ կոշիկներով:





Մեգանը ընտրել է նուրբ, փոքրիկ ականջօղեր: Դքսուհին կրկին իր կողմից այդքան սիրված սանրվածքն է գերադասել՝ խնամքով վեր հավաքելով վարսերը:

Արքայազն Հարրին խաղացել է Sentebale St Regis թիմի կազմում, որը հաղթել է: Հարրիին կնոջ կողմից պարգեւատրվել է ջերմ ու սիրառատ համբույրով, որը հալեցրել է ներկաների սրտերը:









                                                                                                                 Աղբյուրը՝ Daily Mail

                                                                      Լուսանկարները՝ Shuterstock-ի, PA-ի, Getty-ի




© NEWS.am STYLE