Թափանցիկ զգեստով Լեդի Գագան զվարճանում է

23:35   26 հուլիսի, 2018

Մինչ Լեդի Գագայի ձայնային հրաշալի տվյալները հիացնում են երկրպագուներին, նրա համարձակ ու հաճախ տարօրինակ լուքերը չեն դադարում սառը ցնցուղի պես հանկարծակիի բերել նրանց:



Այս անգամ սկանդալային երգչուհի-դերասանուհուն տեսել են Մալիբուի ծովափերից մեկում: Նա վճարել էր անհատական ֆոտոսեսիայի համար ու որոշել էր լուսանկարներում ներկայանալ սպիտակ զգեստով:



Ալիքների ներգործությամբ՝ ճերմակը հեշտությամբ վերածվել էր թափանցիկի՝ ի ցույց դնելով երգչուհու մարմինը: Նա, սակայն, այնքան էլ չի կաշկանդվել ու շարունակել է լուսանկարվել:




                                                                                                             Աղբյուրը՝ Daily Mail

                                                                             Լուսանկարները՝ Splashnews-ի, Mega-ի




© NEWS.am STYLE