Հայ աղջիկների ամառային լուքերը․ Street style Երևանում (Ֆոտո)

10:10   27 հուլիսի, 2018

Դե, վերջապես, NEWS.am STYLE-ի սիրելի շարքը։ Մենք նորից անցել ենք street style ոճին, ու զինվելով տեսախցիկով շրջել ենք Երևանի փողոցներում, որպեսզի հասկանանք, թե ինչ են մեր աղջիկները սիրում հագնել ամռանը։

Նկատենք, որ մեր գեղեցկուհիների ճաշակն ամենևին էլ վատը չէ։ Փողոցային նորաձևությունը տարեցտարի դառնում է առաջնային ուղղություն fashion ինդուստրիայի համար։ Դա կապակցված է նախևառաջ ցանկացած իրավիճակում իրենց ուժեղ ու ինքնավստահ զգալու՝ աղջիկների ցանկության հետ։ Ստեղծելով նորաձև քաղաքային լուքեր՝ աղջիկները ձգտում են համատեղել հարմարությունը նորաձևության վերջին միտումների հետ։

Լուսանկարները՝ Հայկ Տոնոյան

 

 



© NEWS.am STYLE