Սուպերմոդել Ալեսսանդրա Ամբրոսիոն՝ բիկինիով Քալիֆորնիայում

15:15   27 հուլիսի, 2018

Երեւանյան շոգին մեզ միայն քալիֆորնիական լողափին բիկինիով բրազիլուհի գեղեցկուհիների մասին նորություններն էին պակասում ))) Եվ ինչպես է այսքանից հետո հնարավոր աշխատել, ասացեք խնդրում եմ։ Չնայած շատ հանգիստ կարելի է, կարող ենք ինքներս էլ մերկանալ ու  ուղիղ «Կարապի լիճ» գնալ՝ լողալու, բարեբախտաբար հիմա քաղաքում կարելի է անել ինչ կամենաս։

Բրազիլուհի գեղեցկուհի Ալեսսանդրա Ամբրոսիոյին պապարացիները նկատել են բիկինիով՝ Սան Դիեգոյի ափին։

Նշենք, որ մոդելը, որպես օրինակելի մայր, հանգստանում էր երեխաների՝ դուստեր՝ Անյայի ու որդու՝ Նոա Ֆենիքսի (մոդելը 2005-ից սկսած հանդիպում է գործարար Ջեյմի Մազուրի հետ)։

Ճիշտ է՝ որդուն պապարացիները չեն հասցրել լուսանկարել, իսկ ահա իննամյա դուստրը հայտնվել է կադրում։

Բայց իհարկե այդ լուսանկարներից մի  հարց առաջացավ մեզ մոտ․լուսանկարի վրա  տեսնում ենք, որ մոդելն  ոսկյա զարդերը չի հանել։  Մի՞թե այդպես կարելի է ջուրը մտնել, Ալեսսանդրա)))

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները ՝ PacificCoastNews



© NEWS.am STYLE