Սուպերմոդել Ադրիանա Լիման՝ սպորտային ֆոտոշարքում

16:09   27 հուլիսի, 2018

Բրազիլուհի  մի գեղեցկուհուց մյուսին ենք անցնում։ Չէինք հասցրել հայացքը կտրել Ալեսսանդրա Ամբրոսիոյից, ու արդեն այն փոխադրում ենք դեպի մեկ այլ բրազիլուհի մոդելի՝ անկրկնելի Ադրիանա Լիմայի ուղղությամբ։

37-ամյա գեղեցկուհին, որն ի դեպ Vistoria’s Secret-ի ամենատարեց մոդելն է, մասնակցել է նկարահանումների հենց Նյու Յորքի փողոցներում, իսկ ֆոտոշարքի օրը հարմարեցված էր Puma –ի նոր արշավին։

Ամբողջ ֆոտոշարքն ագրեսիվ մարզական ոճով է։

Սակայն դեռ անհայտ է, թե երբ է հրապարակվելու ֆոտոշարքը, բայց հաշվի առնելով այն հագուստն, ինչով նկարահանվել է Լիման, կարծում ենք, նույնիսկ մինչեւ աշուն սպասելու կարիք չի լինի։

Նաեւ սպասում ենք, որ մարզական ոճի ու  սթրիթ սթայլի համադրությունը նվաճել է մեր նրբաճաշակ հայուհիների սրտերը, ու մենք մեր գեղեցկուհիներին այդ ոճով կտեսնենք օրինակ մեր մայրաքաղաքի կենտրոնում զբոսնելիս։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Splash



© NEWS.am STYLE