Չեննինգ Տատումի նախկին կինը մերկացել է Women’s Health-ի ֆոտոշարքի համար

14:07   27 հուլիսի, 2018

Այս տարվա ապրիլի սկզբին Չեննինգ Տատումն ու նրա կինը՝ Ջեննա Դեւանը հայտնել էին ապահարզանի մասին։ Նախկին ամուսիններն այդ որոշումը չէին մեկնաբանել, պարզապես համատեղ հայտարարել էին այդ մասին, ընդ որում խոստովանելով, որ այդ հայտարարությունն անում են իրենց ցանկությանը հակառակ, քանի որ չեն հասկանում, թե ինչու պետք է  անձնական կյանքի մասին հաշվետու լինել ինչ-որ մեկին։

Ամեն դեպքում, մինչ Չեննինգը նկարահանվում է ֆիլմերում, Ջեննան ամբողջովին մերկացած մասնակցել է Women’s Health ամսագրի համար ֆոտոշարքին։ Պարբերականին տված հարցազրույցում 37-ամյա դերասանուհին նշել է, որ ինը տարվա  ամուսնական կյանքից հետո վերաբացահայտում է իր ուժերն ու պոտենցիալը։

«Ես շատ եմ աշխատել, որպեսզի հաղթահարեմ այն ցավը, որը կար իմ մեջ։ Ամուսնական կյանքում ես ինքս ինձ հարցնում էի, ով եմ ես՝ պարուհի, դերասանուհի, թե՞ ամուսնացած կին։ Վերջերս ես շատ բան սովորեցի ու բացահայտեցի իմ ներուժը։ Անձնական կյանքի խնդիրները ինձ ստիպեցին շարունակել ինքնազարգանալ։ Ես հիմա սովորել եմ իմ կենսակերպին ու շարունակում եմ անընդհատ նոր փորձարկումներ անել։ Նոր մարտահրավերներին դիմակայելը միշտ բարդ է, բայց դրանք օգտակար են մեզ համար»,- նշել է Ջեննան ։

 



© NEWS.am STYLE