Նիք Ջոնասն ու Պրիյանկա Չոփրան նշանվել են

13:01   27 հուլիսի, 2018

Նիք Ջոնասն ու Պրիյանկա Չոփրան նշանվել են: People ամսագիրը գրում է, որ 25-ամյա երգիչը Լոնդոնում առաջարկություն է արել 36-ամյա երգչուհուն անցած շաբաթ, երբ դերասանուհին իր ծննդյան օրն էր նշում։

Նիքը մարտի սկզբին սկսել էր հանդիպել հայ դերասանուհի Անժելա Սարաֆյանի հետ, բայց նրանց հարաբերությունները չեն ստացվել, Նիքի ու հայուհու սիրային կապի մասին հաղորդագրություններից մի քանի օր անց երգչին տեսել էին Պրիյանկա Չոփրայի հետ։

Եվ այսպես, հանուն նշանադրության մատանիի Նիքը մի ամբողջ օրով փակել էր Tiffany& Co  բուտիկը Նյու Յորքում։  Նիքը գրեթե մի ամբողջ օր ընտրում էր մատանի ու վերջապես ընտրել է։

«Նրանք այնքան երջանիկ են, Նիքի ընտանիքն ու ընկերներն ուրախ են նրա համար։ Նրանք գիտեն, որ Նիքը լուրջ է տրամադրված Պրիյանկայի հարցում»,- ասում են մոտ կանգնած աղբյուրները։

Հայտնում են նաև, որ աստղերի ընտանիքներն էլ են արդեն ծանոթացել:

Լուսանկարները՝ Just Jared



© NEWS.am STYLE