Օրլանդո Բլումը ներկայացման ժամանակ հանդիսատեսին ստիպել է անջատել iPad-ը 

17:13   27 հուլիսի, 2018

Օրլանդո Բլումը, ի տարբերություն ոմանց,  լուրջ դերասան է։  Կինոյում նկարահանվելուց բացի նա մասնակցում է նաեւ թատերական բեմադրությունների։

41-ամյա բրիտանացի դերասանը խաղում է  ամերիկացի դրամատուրգ Թրեյսի Լեթթսի հայտնի «Մարդասպան Ջոն»   կատակերգության հիման վրա բեմադրված պիեսում (դերասանն այս տարի նկարահանվել է նաև համանուն ֆիլմում)։

Բլումը կատարում է դավաճան ոստիկան Ջո Քուփերի դերը, որին Սմիթների ընտանիքը վարձել էր իրենց մոր սպանության համար, որպեսզի խոշոր գումար ստանա որպես ապահովագրական փոխհատուցում։

Եվ այսպես, բեմադրության ժամանակ Բլումը բեմի վրա կանգ է առել ու առաջին շարքում նստած կնոջը խնդրել անջատել իր iPad-ը։

«Ես ուզում եմ, որ դուք անջատեք ձեր iPad-ը ու այն մի կողմ դնեք»,- խնդրել է դերասանն ու շարունակել իր խաղը, սակայն  մի քանի րոպե հետո նա նորից է դիմել  հանդիսատեսին․ «Մի կողմ դրեք այդ iPad-ը հենց հիմա, ես չեմ շարունակի, քանի դեռ դուք մի կողմ չեք դրել այն»։

Կինը կարծես լսել է դերասանին, սակայն հետագայում հանդիսատեսները ասել էին, որ թատրոնում չափազանց շոգ էր, ու կինը օգտվում էր iPad-ին միացված սարքից, որը մինի-հովհար էր հիշեցնում; Ըստ երեւույթին հենց այդ ձայնն էլ ազդում էր Բլումի նյարդերի վրա»։

Աղբյուրը՝ Just Jared



© NEWS.am STYLE