Մարիամ Մելիքյանը Երեւանի սրճարաններից մեկում՝ նարգիլե ծխելիս (տեսանյութ)

13:28   27 հուլիսի, 2018

Դերասանուհի, հաղորդավարուհի Մարիամ Մելիքյանը չի դադարում համարձակ լուսանկարներ ու տեսանյութեր տեղադրել իր միկրոբլոգում: Մենք արդեն նրան տեսել ենք լողազգեստով, համարձակ հանդերձանքով:

Իսկ այսօր Մարիամ Մելիքյանն  Instagram-ի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանել է 24 ժամ, որից հետո ջնջվում է, նոր տեսանյութ է հրապարակել, որում հմայիչ գեղեցկուհին իր հետեւորդներին ցույց է տվել, թե ինչպես է նարգիլե ծխում Երեւանի սրճարաններից մեկում:

Հիշեցնենք, որ Մարիամ Մելիքյանն  Instagram-ի իր էջում լուսանկար էր հրապարակել, որում կրում էր կարճ, ամառային կիսատաբատ եւ ուսը բաց վերնաշապիկ: Սակայն, տեղադրված լուսանկարում աչքի էր ընկնում նաեւ նրա վառ դիմահարդարումը: Այդ գայակղիչ լուսանկարը Մարիամի կողմից որեւէ կերպ մեկնաբանված չէր:

 



© NEWS.am STYLE