«Ես ստիպված չեմ ինքս ինձ «բռնաբարել», ամեն ինչ ինքնաբերաբար ստացվում է». VARDA

19:09   27 հուլիսի, 2018

NEWS.am STYLE-ը հենց դրա համար է սիրում VARDA-ին, որ նա շատ անկեղծ է։ Այս անգամ պարուհին Instagram-ում բացահայտել է իր երջանկության գաղտնիքը։

VARDA-ն իր բաժանորդներին պատմել է, թե ինչ երջանիկ է հիմա այն որոշումների շնորհիվ, որոնք ժամանակին կայացրել է։

«Ինձ դուր է գալիս, թե ինչպես եմ փոխվում ես ու իմ կյանքը։ Ես ստիպված չեմ «բռնաբարել» ինքս ինձ, ամեն ինչ ստացվում է ինքնաբերաբար։

10 տարի առաջ ես դադարեցի միս ուտել, չեմ կարող ասել, որ ես ինչ-որ խորը իմաստ էի փնտրում կենդանական սննդից հրաժարվելու մեջ, պարզապես չեմ ուզում ուտել ու չեմ ուտում։

Հիմա ես հասել եմ նրան, որ ամեն օր արթնանում եմ վաղ առավոտյան, ոչ թե որովհետեւ պետք է ինչ-որ տեղ շտապեմ, այլ որպեսզի ավելի շատ ժամանակ ունենամ վայելել իմ օրն ու այն կախարդանքը, որը մեզ նվիրում է մեր ապրած յուրաքանչյուր օրը։

Ես սպորտով եմ զբաղվում ոչ թե որովհետեւ նիհարել եմ ուզում, այլ որովհետեւ դա ինձ դուր է գալիս։

Եթե կարճ՝ ապա ես երջանիկ մարդ եմ»,- գրել է պարուհին։



© NEWS.am STYLE