Անի Երանյանի նոր լուսանկարն ու հումորային գրառումը

17:44   27 հուլիսի, 2018

Դերասանուհի Անի Երանյանը, ով վերջերս այդքան էլ ակտիվ չէր Instagram-ում, նոր լուսանկար է հրապարակել: Սակայն երիտասարդ դերասանուհու հումորային գրառումն ավելի է գրավում)))) Անին իր հերթական հրապարակումը մեկնաբանել է ռուսերեն լեզվով: Նա գրել է. «Ես միայն այժմ ուշադրություն դարձրի, որ սեւացել եմ, սակայն ես դա այնտեղ՝ սեւամորթների շրջապատում եմ այսպիսին, իսկ Մոսկվայում ես սպիտակ-սպիտակ եմ)))))»:

Ավելի վաղ Անին հրապարակել էր մի լուսանակար, որում, ինչպես նշել էր, գտնվում է Կուբայում: Լուսանկարում Անին պատկերված էր լողափին ու նայում էր անհավանական գեղեցիկ մայրամուտին: 

Դերասանուհին մեկնաբանել էր իր հրապարակած լուսանկարը՝ դրան կից ռուսերեն լեզվով գրելով. «Մայրամուտների մեջ տխրություն կա, որովհետեւ ամեն անգամ այն ճանապարհելիս, մտածում ես ՝ ինչպիսին էլ որ օրը ստացված լինի՝ հաջող կամ անհաջող, այն իմն է, ու այն գնում է ընդմիշտ…վերջին օրը Կուբայում»:



© NEWS.am STYLE