Շակիրան ու Maluma-ն ներկայացրել են նոր տեսահոլովակ

22:15   27 հուլիսի, 2018

Շակիրան ու Maluma-ն իրենց երկրպագուներին անակնկալ են մատուցել՝ ներկայացնելով նոր տեսահոլովակ իսպանալեզու Clandestino երգի հիման վրա: Տեսահոլովակը հայտնվել է երգչուհու YouTube-յան պաշտոնական ալիքում:

Ուրբաթ երեկոն, թերեւս, պատահական չի ընտրվել այս տեսահոլովակի ներկայացման համար: Գեղեցիկ լողափ, ճկուն Շակիրա, կրքոտ պարեր, էլ ի՞նչ է պետք լավ երեկոյի համար:



Ի դեպ, 41-ամյա կրքոտ շիկահերը վերջերս այցելել էր Լիբանան, որտեղ մասնակցել էր Cedars 2018 երաժշտական փառատոնին։ Լիբանանը հայտնի է իր մայրի ծառերով, եւ լիբանանյան իշխանությունները մայրի ծառերի արգելոցի պուրակներից մեկը Շակիրայի անունով էին կոչել։

Շակիրան մասնակցել էր մայրի ծառերի տնկման արարողությանը, իսկ իշխանությունների ներկայացուցիչները նրան ցույց էին տվել նրա անունով ցուցանակը:




                                                                               Լուսանկարները՝ Instagram-ի, Getty-ի



© NEWS.am STYLE