ՀՈւԼԻՍԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   30 հուլիսի, 2018

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելիին կթվա, թե նա ամենից լավ գիտի, թե ինչ է ձեզ հարկավոր այս կամ այն իրավիճակներում: Հնարավոր է` նա չի սխալվում: Այնպես որ` երբեմն ընդունեք նրա խորհուրդները:

ՑԼԵՐ

Այսօր լավ կանեք գիտակցեք, որ հենց դուք եք ձեր կյանքի տերը, ոչ թե ձեր սիրելին: Դուք պետք է որոշեք, թե ինչպես եք ցանկանում անցկացնել ձեր կյանքը, իսկ ձեր սիրելին կարող է ձեզ հետ կամ համաձայվել, կամ էլ ոչ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր դուք շատ հեշտությամբ կհասկանաք ձեր սիրելիին եւ նա ստիպված չի լինի երկար-բարակ բացատրություններ տալ: Ամեն դեպքում, աշխատեք այնպես անել, որ ամեն ինչ նրան այդքան հեշտությամբ չտրվի:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր շատ լավ օր է, որպեսզի նվերներ մատուցեք եւ ստանաք: Միգուցե, արժեքավոր նվերներ չստանաք, սակայն ձեր տրամադրությունը հաստատ կբարձրանա:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դուք եւ ձեր սիրելին միմյանց հետո փոքր-ինչ կոպիտ կխոսեք: Ձեզ չճանաչողներին կթվա, թե վիճում եք, սակայն իրականում դուք այդպես միմյանց ավելի լավ եք հասկանում:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելիին այդքան էլ դուր չի գա ձեր ընկերակցությունը: Ամեն ինչ գալիս է ձեր տրամադրությունից: Փորձեք դրական տրամադրվել, որպեսզի ձեր հանդիպումից երկուսդ էլ գոհ մնաք:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեզ խորհուրդ է տրվում կատարել ձեր սիրելիի ցանկցած քմահաճույք: Նրա խնդրանքներից շատերը ձեզ տարօրինակ կթվան, բայց հավատացեք` այսօր նա շատ խելացի որոշումներ կկայացնի, ձեզ միայն մնում է վստահել նրան:

ԿԱՐԻճՆԵՐ

Հիանալի օր է սիրելիի հետ բնության գրկում անցկացնելու համար։ Սովորաբար քաղաքից դուրս մարդիկ փոխվում են՝ մի կողմ դնելով իրենց դիմակները։ 

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելինն հնարավոր է դուր չգա ձեր պահվածքը, քանի որ կանեք այն, ինչ ձեզ դուր կգա, այլ ոչ այնպես, ինչպես պետք է։

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր սիրելին ձեր աջակցության կարիքը կունենա, այնպես որ՝ օգնեք նրան: Դա պետք կլինի ձեր սիրելիի հոգեկան հավասարակշռության համար։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելին տխրությամբ կպարզի, որ շատ բաներ, որ նա արել է հանուն ձեզ, արել է իզուր:

ՁԿՆԵՐ 

Եթե դուք որոշել եք տուն կառուցել եւ ծառ տնկել, ապա այսօրը համարձակորեն կարող եք նվիրվել դրան:

 

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE