Սելենա Գոմեսին ու նրա նոր բոյֆրենդին տեսել են Լոս Անջելեսում

11:17   28 հուլիսի, 2018

Մինչ Ջասթին Բիբերն ու Հեյլի Բոլդուինը վայելում են իրենց համատեղ ժամանցը Նյու Յորքում՝ կանադացի երգչի նախկին ընկերուհի Սելենա Գոմեսը սիրային հարաբերություններ է սկսել  իր ընկերուհու՝ Ռակել Սթիվենսի եղբոր՝ Քալեբի հետ։

Երգչուհուն ու Քալեբ Սթիվենսին տեսել են այն պահին, երբ նրանք ընկերների հետ միասին դուրս էին գալիս կինոթատրոնից։

26-ամյա երգչուհին որոշ ժամանակ հանդիպում էր Ջասթինի հետ, բայց զույգի հարաբերությունները չէին ստացվել Սելենայի խնդիրների պատճառով։

Սելենային, որը 26 տարեկան է դարձել, միայն վերջին օրերին երկու անգամ տեսել են Սթիվենսի հետ։ Առաջին անգամ՝ երբ նա բոյֆրենդի հետ Լոս Անջելես էր եկել Imagine Dragons ռոք խմբի համերգին։ Իսկ մեկ օր անց՝ նրա ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված երեկույթին, որը կայացել էր շքեղ զբոսանավում։ Այնտեղ կար ամեն ինչ՝ և կոնֆետտի, և նրբագեղ հյուրասիրություն, և լավագույն շամպայն, և  տպավորիչ չափերի տորթ։

Աղբյուրն ու լուսանկարները՝ Just Jared

 

 

 

 

 

 

 



© NEWS.am STYLE