Հայ միլիոնատեր Դեն Բիլզերյանը, կիսամերկ գեղեցկուհիներն ու հսկայական օձը

12:05   28 հուլիսի, 2018

Այդ մենք ենք այստեղ շոգին նստած նվնվում, բայց կան մարդիկ, որոնք հիմա արևի տակ զվարճանում են՝ լողում լողավազանում, իրենց շրջապատում գեղեցիկ կիսամերկ աղջկներով, շամպայն խմում, մի խոսքով՝ ապրում, մինչ դու աշխատավայրում տառապում ես ու երազում, որ օդորակիչը, եթե իհարկե այն կա, հանկարծ չփչանա։

Եվ այսպես, «Պոկերի արքա» Դեն Բիլզերյանը իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որտեղ նա կանգնած է կիսամերկ գեղեցկուհիներով շրջապատված, ու նրանք բոլորն իրենց ձեռքերին մի հսկայական օձ են բռնել։

Ի դեպ, նման լուսանկարները արդեն մեկ ամիս անընդհատ հայտնվում են հայի միկրոբլոգում, այնպիսի տպավորություն է, որ միլիոնատերը ամեն օր երեկույթների մեջ է, չնայած շատ հնարավոր է, որ հենց այդպես էլ կա։ Իսկ ինչո՞ւ ոչ, երբ  դու ստեղծել ես մարիխուանայի արտադրության հեռանկարային բիզնես ու այն արդեն վաճառում են ԱՄՆ հինգ նահանգներում։ Դե՛ն, մեզ էլ քեզ մոտ աշխատանքի ընդունիր։



© NEWS.am STYLE