Քանյե Ուեսթը պատմել է ինքնասպանության մտքերի մասին

14:10   28 հուլիսի, 2018

Քանյե Ուեսթը վերջերս հիշել է այն ժամանակը, երբ Քիմը Փարիզում կողոպուտի ենթարկվելուց հետո ԱՄՆ էր ժամանել ու որոշ ժամանակ անց ռեփերի մոտ նյարդային խանգարումներ էին սկսվել համերգի ժամանակ։ Երաժիշտը բազմիցս խոստովանել է, որ այն ժամանակ վախենում էր նրանից, որ Քիմ Քարդաշյանը կլքի իրեն ու նրա խոսքով՝ ինքն այդ ժամանակ մտածում էր ինքնասպանության մասին։

Իր Twitter-ում Ուեսթը այդ թեմայով հետեւյալ թվիթը հրապարակել է 2010-ին ինքնասպանություն գործած դիզայներ Ալեքսանդր ՄաքՔուինի մասին վավերագրական ֆիլմը դիտելուց հետո։

«Ես դիտեցի վավերագրական ֆիլմ Ալեքսանդր ՄաքՔուինի մասին, ու ես հասկանում եմ նրա ողբերգությունը, քանի որ ես էլ եմ եղել նման իրավիճակում։ Ես գիտեմ, թե դա ինչ է նշանակում, երբ դու ուզում ես քո կյանքը նախկին հուն վերադարձնել, որպեսզի վերահսկես այն, բայց դա անելու համար դու պետք է ինքնասպան լինես»,- գրել է Քանյեն։

Եվ քանի որ ռեփերի գրածները շատ քչերին են հասկանալի, Քանյեն հետագայում ավելացրել է․

«Որպեսզի բոլորին հասկանալի լինի ու որպեսզի տարօրինակ չհնչի, որ ես ինքնասպանության մասին մտքեր եմ ունեցել,  ես ձեզ կպատմեմ, թե ինչ եմ ես արել ամեն ինչ հարթելու համար»,- գրել է ռեփերը ու հավելել. «Որպեսզի ինքներդ ձեզ չսպանեք, հեռո մնացեք այն մարդկանցից, որոնք ուզում են, որ դուք ձեզ սպանեք»։



© NEWS.am STYLE