Քանյե Ուեսթը ցույցադրել է իր «Yeezy 2019» հավաքածուի էսքիզները

16:09   28 հուլիսի, 2018

Այնուամենայնիվ, ինչ էլ ասենք, Քանյե Ուեսթը իսկապես տաղանդավոր է։ Ու խոսքը միայն երաժշտության մասին չէ։ 41-ամյա ռեփերը հաջողակ դիզայներ է, այսինքն հաջողակ բառը շատ թույլ է նորաձեւության աշխարհում նրա ազդեցությունը նկարագրելու համար, նա իսկապես  փայլուն գործարար է, չէ որ ոչ մի «Նորաձեւության շաբաթ» նման ազդեցություն չունի այդ աշխարհի վրա, որքան այն ամենը, ինչ նա անում է այդ ոլորտում։ Ընդ որում Քանյեին պետք չեն սուպերմոդելներ ու պոդիումներ՝ նա պարզապես հրապարակում է իր հավաքածուն իր միկրոբլոգներում ու Քիմի միկրոբլոգներում, ու այդքանը բավական է։ Երբ քո մոդելը Քիմ Քարդաշյանն է, էլ ու՞մ են պետք պոդիումները։

Եվ այսպես, Քանյե Ուեսթը իր Twitter-ում հրապարակել է իր «Yeezy 2019» կոշիկի հավաքածուի էսքիզները, այնպես որ ուսումնասիրեք, եթե կհասկանաք)))

Ու մի մոռացեք,  եթե հանկարծ երբեւէ կարողանաք որեւէ բան գնել Քանյեի հավաքածուից, անպայման մեզ էլ այդ մասին կասեք )))  



© NEWS.am STYLE