Ջենիֆեր Լոպեսը ջերմ շնորհավորել է իր բոյֆրենդին՝ ծննդյան օրվա կապակցությամբ

15:12   28 հուլիսի, 2018

Երեկ իր 43-րդ տարեդարձն էր նշում Ալեքս Ռոդրիգեսը`հայտնի բեյսբոլիստը, որը հիմա հանդիպում է Ջենիֆեր Լոպեսի հետ։ Զույգը, որը սկսել է հանդիպել մեկուկես տարի առաջ, լուրջ հարաբերություններ ունի, նրանք արդեն ավելի քան մեկուկես տարի միասին են ապրում։

Ջենիֆեր Լոպեսը ջերմ շնորհավորել է իր բոյֆրենդին ծննդյան օրվա կապակցությամբ, ի ուրախություն իր 77 միլիոն բաժանորդների՝ Instagram-ում գրելով հետեւյալը․

«Սիրելիս, քեզ հետ անցկացրած մեկուկես տարվա ընթացքում ես ամեն օր ավելի լավ եմ ճանաչում քեզ ու չեմ դադարում զարմանալ, թե ինչ սրտացավ, առատաձեռն, սիրող ու եռանդուն մարդ ես դու։ Դու սիրում ես ինձ ու քեզ շրջապատող բոլոր մարդկանց։ Որտեղ էլ դու գտնվես՝ քո շուրջը ուրախություն է։ Բայց ես զարմանում եմ նաեւ, թե դու ինչպիսի տղամարդ ես, ինչ բնավորություն ունես, դու զարգանում ես, ձգտում նոր բարձունքների, նոր մարտահրավերներ ընդունում, դու նոր ընկալումներ ունես, նոր երազանքներ, նոր նպատակներ։ Դու սուպերաստղ ես, բնության ուժը, ջենթլմեն։ Ես սիրում եմ քեզ, քեզ լավագույն բաներն եմ մաղթում, այն ամենը, ինչ կարող են քեզ տալ Աստվածն ու տիեզերքը»,- գրել է երգչուհին, որը նույնպես մի քանի օր առաջ նշել է իր 49-րդ տարեդարձը։



© NEWS.am STYLE